Life

ԱՄՆ-ում 100-ամյա կինը վազքի համաշխարհային ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 100-ամյա կինը վազքի համաշխարհային ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակչուհի 100-ամյա Իդա Քիլինգը համաշխարհային ռեկորդ Է սահմանել 80 եւ բարձր տարիքային խմբում 100 յարդ (91 մետր) վազքահերթում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Ֆիլադելֆիայում կայացած մրցումներում մարզուհին 91 մետր վազքահերթը հաղթահարել Է 1 րոպե 17 վայրկյանում:

Իդա Քիլինգը մարզվում Է իր դստեր՝ Շելլի ղեկավարությամբ: Կինը, որն արդեն երեք ծոռնորդի ունի, նաեւ ձեռքերով սեղմում Է կատարում երեսնիվար դիրքում: Հաղորդվում Է, որ Իդան իր համար վազքը հայտնաբերել Է որդիների՝ Չառլզի եւ Դոնալդի մահվանից հետո: Երբ նրա դուստրը մորը տեսել Է վշտով համակված, որոշել Է օգնության հասնել:

Կանայք սկսել են առավոտները վազել միասին, իսկ երբ լրացել Է մայրիկի 67 տարին, դուստրը նրան ուղարկել Է կյանքում առաջին մրցումներին: Իդա Քիլինգն այն ժամանակ հաղթահարել Է 5 կիլոմետրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում