Life

Մեսսին շահել Է վիթխարի ռոբոտ-դարպասապահի հետ կայացած մրցամարտը

1 րոպեի ընթերցում

Մեսսին շահել Է վիթխարի ռոբոտ-դարպասապահի հետ կայացած մրցամարտը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել Է ճապոնական հեռուստաշոուի, որտեղ նա պետք Է գնդակ խփեր ռոբոտի կողմից պաշտպանվող դարպասը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին հայտնել Է 101 Great Goals-ը:

Ռոբոտ-դարպասապահն զբաղեցրել Էր դարպասի գրեթե ամբողջ հրապարակը եւ շարժում Էր վիթխարի ձեռքերը: Արգենտինացի հարձակվողը խնդիրը կատարել Է հաջողությամբ՝ իրացնելով երեք փորձից երեքը:

Ընթացիկ սեզոնում 28-ամյա Մեսսին 30 մրցախաղում «Բարսելոնայի» համար 25 գոլ Է խփել բոլոր մրցաշարերում:

Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ «Ոսկե գնդակի»՝ տարվա լավագույն խաղացողի մցանակի միակ հնգակի մրցանակակիրն Է (2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թվականներին):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում