Կենտրոնական բանկի ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի մրցույթին ֆինանսների մասին գիտելիքներով փայլեց Արարատի թիմը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ջանքերով իրականացվող «Brain-Ring» մրցույթի հաղթողն Արարատի մարզի թիմն է: Երկրորդ տեղը բաժին հասավ Երևանի, իսկ երրորդ տեղը` Շիրակի մարզի թիմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական կրթման կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Սոնա Լալայանը հիշեցրեց, որ բանկը ապրիլը հայտարարել է «Իմ ֆինանսների ամիս», որի նպատակն է անձնական ֆինանսների ճիշտ կառավարման հարցի կարևորումը հանրության շրջանում: «Կենտրոնական բանկը եզրափակիչ ու կիսաեզրափակիչ փուլերի համակազմակեպիչ է և ունի մրցանակներ հաղթող թիմերի ու մասնակիցների համար»,-հավելեց Սոնա Լալայանը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից ու դպրոց է ներմուծել տնտեսագիտության առարկան: «Յոթ տարի առաջ Կենտրոնական բանկի հետ սկսեցինք սերտ համագործակցել ու ծնվեց այս մրցույթը, որն իրականացվում է արդեն յոթ տարի: Ինչպես գիտեք` հաղթող թիմն էլ կազմակերպության կողմից մեկշաբաթյա ամառային ճամբար է հրավիրվում, ուր ավելի կամրապնդեն նրանց տնտեսագիտական գիտելիքները»,-տեղեկացրեց Արմինե Հովհաննիսյանը:

ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ սերտորեն համագործակցում են ինչպես «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ, այնպես էլ Կենտրոնական բանկի` Ֆինանսական կրթության ռազմավարական ծրագրի համատեքստում: «Մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը, քանի որ այն երեխաներին տալիս է սեփական ֆինանսական ռեսուրսներն առավել գրագետ ու ճիշտ կառավարելու գիտելիք ու կարողություն»,-փաստեց ԿԳՆ պաշտոնյան:

Հաղթող թիմի մարզիչը նկատեց, որ հաղթեց գիտելիքը, ընկերասիրությունն ու համերաշխությունը: «Ցանկանում եմ, որ հետագայում լավ մասնագետներ դառնաք ու հիշեք, որ տնտեսագիտությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց էլ անհրաժեշտ է»,-ասաց նա: Թիմի ավագն էլ շնորհակալություն հայտնեց մրցակցային խաղի համար և թիմի անունից հաղթանակը նվիրեց իր թիմակցին, ում ծննդյան օրն է այսօր:

Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցող թիմերի պատասխանները գնահատելիս հանձնաժողովը կարևորեց ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը, հետաքրքիր և համոզիչ մեկնաբանություններն ու թիմային աշխատանքը:

Մրցույթի ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից հնչեցված հարցերին ճիշտ պատասխանած թիմերը ստացան մրցանակներ: Կրթության և գիտության նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վայոց ձորի թիմին: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակը տրվեց Լոռիի թիմի անդամներին, Ֆինանսական համակարգի հաշտատարի գրասենյակը մրցանակը` Արագածոտնի մարզին: Գերմանական Խնայբանկի մրցանակը շնորհվեց Տավուշի մարզին, Վարկային կազմակերպությունների միության մրցանակը` Գեղարքունիքի մարզի թիմին: «Պրոմեթեյ բանկի» մրցանակը տրվեց Արմավիրի թիմի մարզիչին: «Ինգոարմենիա» ապահովագևական ընկերության մրցանակը շահեց Սյունիքի մարզի թիմը:

«Brain-Ring» մրցույթը անցկացվել է մի քանի փուլով. նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, և յուրաքանչյուր մարզի հաղթած թիմը, որը բաղկացած է հինգ աշակերտից, հնարավորություն է ստացել մասնակցելու Երևանում կազմակերպվող կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդել տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ, նրանց ծանոթացնել շուկայական տնտեսության սկզբունքներին, զինել անհրաժեշտ ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով և կարողություններով: Կազմակերպությունը նաև հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան