Նախագահ Սերժ Սարգսյանը հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակի հավակնորդներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ամբողջ աշխարհին: Մեկնարկեցին «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ձեր բոլոր պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող: Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրիգորյանին, Նուբար Աբեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության հիմնադիրներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և մաղթում, որ գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը :

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որը հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Այնուհետևտեղիկունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Մասնակիցների ելույթները նախատեսված են փակման բաժնում: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար հավատարմագրվել են ավելի քան 70 արտասահմանյան լրատվամիջոց:

The Aurora Prize for Awakening Humanity«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի ևւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է, որով նրանք փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած յուրաքանչյուր մարդ կամ մարդիկ։ Դափնեկիրը ճանաչման է արժանանում անձնվիրաբար և բացառիկ ջանքերով մարդկանց օգնելու համար՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող իրական վտանգները։

Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Քլունին իր կարիերայի ընթացքում հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում