Life

Քլունիին դուր է եկել հայկական ուտելիքը

1 րոպեի ընթերցում

Քլունիին դուր է եկել հայկական ուտելիքը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները: Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը: «Ես շատ լավ եմ, անցած երեկոյան եմ ժամանել, ուտելիքը շատ լավն է ու շատ տպավորված եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Քլունին` պատասխանելով «Ինչ կասեք Երևանի մասին» հարցին: Դերասանը տեղեկացրեց, որ Երևանում կմնա մինչև ապրիլի 24-ը:

Քլունին Երևան է ժամանել ապրիլի 22-ին` մասնակցելու նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում