ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:

«Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ.,1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ: Այս պահին հարգելով հրադադարի առկա պայմանագրերը, պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լավրովը:

Նա կոչ արեց թույլ չտալ հրադադարի պայմանավորվածությունների խախտումներ` ցավակցություն հայտնելով նաև ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա