Life

ԱՄՆ-ի նոր դոլարների վրա կհայտնվեն քաղաքացիական իրավունքների կին մարտիկներ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նոր դոլարների վրա կհայտնվեն քաղաքացիական իրավունքների կին մարտիկներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի սևամորթ Հարիեթ Թամբենի նկարը, որը պայքարել Է ստրկության դեմ եւ հանուն կանանց իրավահավասարության: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն իր բաց նամակում:

Նրա խոսքով՝ Թամբենի դիմանկարը կզետեղվի նոր թղթադրամի դիմերեսին: Թղթադրամի դարձերեսին նախկինի պես կլինի Սպիտակ տունը եւ նախագահ Էնդրյու Ջեքսոնի դիմանկարը:

Նախատեսված Է նաեւ երկրի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարը հանել 10-դոլարանոց թղթադրամի դիմերեսից եւ այն փոխարինել կնոջ՝ քսաներորդ դարի սկզբի ականավոր սուֆրաժիստուհիներից մեկի դիմանկարով:

Ենթադրվում Է, որ հինգդոլարանոց թղթադրամի վրա նախագահ Աբրահամ Լինկոլնի հետ մեկտեղ, որի օրոք վերացրեցին ստրկությունը, կհայտնվի Միացյալ Նահանգներում նեգրերի իրավունքների համար պայքարի մեծագույն մարտիկներից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում