ՌԴ, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի կրթական հաստատություններ Երևանում մասնակցում են ցուցահանդեսի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի յոթանասունից ավելի կրթական հաստատություններ են մասնակցում «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսին, որն ապրիլի 20-ին բացվեց Երևանի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցահանդեսային համալիրում առանձին տաղավարներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հերացու անվան բժշկական համալսարանը, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանները, Հայաստանում ամերիկյան համալսարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի Երևանի մասնաճյուղը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Երևանի Գեղարվեստի ակադեմիան, Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան մանկավարժական համալսարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և էլի շատ ու շատ կրթօջախներ։

Արդեն տասնվեցերորդ անգամ Երևանում կազմակերպվող այդ ցուցահանդեսը նպատակ ունի՝ միավորելով կարևորագույն կրթական ոլորտները, հնարավորություն ընձեռել հետաքրքրված անձանց ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև նպաստել գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։ Այդ նպատակով ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ և կլոր սեղաններ, վարպետաց դասեր, աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում շահագրգիռ կազմակերպությունները ոչ միայն կներկայացնեն իրենց կադրային հնարավորությունները, այլև հենց տեղում աշխատանք կառաջարկեն ապագա շրջանավարտներին։

Կրթության ոլորտի այդ հեղինակավոր կազմակերպությունների շարքում ամենևին էլ չի խամրում Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, որի համբավը վաղուց տարածվել է հանրապետության շրջանակներից դուրս։ Հիրավի, մինջնադարի հանճարեղ գիտնական Անանիա Շիրակացու անունը կրող ճեմարանը տարածաշրջանում միակ կրթահամալիրն է, որի երեք դպրոցներն էլ ունեն Միջազգային բակալավրիատի հավաստագիր, այսինքն՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներն իրավունք են ձեռք բերել ուսուցումը կազմակերպել Միջազգային բակալավրիատի ծրագրով։ Ճեմարանի ցուցադրական նյութերից այցելուն կարող է պատկերացում կազմել կրթօջախի ուսուցման պրոցեսի, ընդհանրապես ճեմարանի կյանքի մասին։ Ի լրումն այս ամենի ասենք, որ ճեմարանի կրտսեր դպրոցի մի խումբ սաներին էր վստահվել ցուցահանդեսի բացման ժամանակ հանդես գալ թատերականացված ներկայացմամբ՝ հանրահայտ «Հայ զինվոր» երգի ուղեկցությամբ։ Այդ ցուցադրության վերջում «Շիրակացու թոռները» դեպի երկինք բաց թողեցին տասնյակ գունավոր փուչիկներ՝ մեր պետական դրոշի գույներով։

Ցուցադրանքի բացման ժամանակ հնչեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը՝ ուղղված ցուցահանդեսի մասնակիցներին և դրա կազմակերպիչներին։ Ցուցահանդեսը կգործի երեք օր։

Լևոն Ազրոյան

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին