Life

Ռիհաննան գերազանցել է «Բիթլզի» ռեկորդը ամերիկյան հիթ-շքերթում

1 րոպեի ընթերցում

Ռիհաննան գերազանցել է «Բիթլզի» ռեկորդը ամերիկյան հիթ-շքերթում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիհաննայի Work նոր փոփ-հիթը իններորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթը: Այդպիսով, ընդհանուր առմամբ, Ռիհաննան արդեն 60 շաբաթ գլխավորում է ամերիկյան հեղինակավոր վարկանիշը, ինչը մեկ շաբաթով ավելի է, քան «Բիթլզ»-ինն էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այժմ Ռիհաննան զիջում է միայն Մերայա Քերիին, որի ռեկորդը կազմում է 79 շաբաթ:

Նույնպիսի արդյունքի՝ 79 շաբաթ, ժամանակին հասել է նաեւ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին: Սակայն նրա ռեկորդը պաշտոնական չի համարվում, քանի որ հիթ-շքերթների առաջին տեղերի մեծ մասը Փրեսլին նվաճել է նախքան 1958 թվականի օգոստոսը, երբ գործարկվեց Billboard Hot 100 միասնական ամերիկյան հիթ-շքերթը:

Դատելով ամերիկյան վարկանիշում առաջատար դիրքերի թվաքանակից՝ Ռիհաննայի առավել մեծ ժողովրդականություն վայելող հիթերը նրա համատեղ երաժշտական նախագծերն են հայտնի այլ կատարողների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում