Հասարակական

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

1 րոպեի ընթերցում

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեցԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահՎիկտորՔոչարյանը` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:

Միաժամանակ, Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում