Սպասվող լրահոս. 15.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՌԴ-ից Հայաստանին սպառազինություն մատակարարելու համաձայնագրի կնքման հարցը` կառավարության նիստի օրակարգում: Այսօր` ապրիլի 15-ին, նախատեսված կառավարության նիստին գործադիրը Պաշտպանության նախարարին կհանձնարարի՝ հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը:

Այսօր սպասվում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր:

Հարավկովկասյան երկրները սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման ի՞նչ ցուցանիշներ ունեն: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ը կներկայացնի հարավկովկասյան երկրներում իրականացրած հետազոտությունների արդյունքները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի կենտրոնական գրասենյակում կներկայացվի ընտրությունների արդյունքների հրապարակայնացման և վերահսկման նոր՝ «Իրական ընտրություններ» կայքը: Թե ինչ գործառույթներ է իրականացնելու կայքը, պարզ կլինի նախաձեռնողների ներկայացումից: Ամեն դեպքում, ըստ նախաձեռնողների` այդ գործիքը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին իրական ժամանակի պայմաններում հետևել համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքին: Այս գործիքն առաջին փորձարկումը կանցնի Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, որոնք տեղի կունենան ապրիլի 17-ին:

Ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր: Բազմաթիվ երկրներում այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանման նպատակով: Օրվա ընդառաջ, այսօր Երևանում կանցկավի «Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողով:

Երևանում է ամերիկահայ հայտնի դերասանուհի, կինոռեժիսոր, պրոդյուսեր Նյու Յորքի «Socilly relevant film festival» կինոփառատոնի կազմակերպիչ Նորա Արմանին: Նրա մասնակցությամբ այսօր տեղի կունենա մամուլի ասուլիս: Նորա Արմանին մրցանակներ կհանձնի 2016 թվականի մարտի14-20 Նյու Յորքում արդեն երրորդ տարին կայացած «Socilly relevant film festival»-ին մասնակցած և մրցանակներ ստացած հայ ռեժիսիորներին և նրանց ֆիլմերին: Տիկին Արմանին կխոսի նաև իր Հայաստան կատարած այցի նպատակների և նոր ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին