Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԷՋԻԱԾԻՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը, ըստ որի, իբր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվել է իր հետ հանդիպումից: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրերին Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման առնչությամբ որևէ դիմում Մայր Աթոռ Սբ Էջմիածին չի ստացվել:

«Հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է և սուտ: Մայր Աթոռ Սբ էջմիածնում ստացվել է միայն Մոսկվայի և Համայնք Ռուսիո Կիրիլ պատրիարքի նամակ-կոչը` խաղաղության վերահաստատման անհրաժեշտության մասին, որը նաև հրապարակվել է համացանցում, և այնտեղ հանդիպման մասին ոչինչ չի եղել»,- նշեց Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո