Շվեդիայում ՀՀ դեսպանը դատապարտել է Ստոկհոլմում ադրբեջանա-թուրքական ռասիստական ցույցի անցկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ապրիլի 9-ին ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին։

Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսեւորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ եւ սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։ «Սակայն նոր երեւույթ է նման բանի ականատես լինել Շվեդիայում։ Սա շատ մտահոգիչ զարգացում է. հնչում է անմիջական կոչ՝ սպանել հայերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է դեսպանը` ավելացնելով, որ նման կոչ ԵՄ անդամ երկրում հնչում է առաջին անգամ։

Դեսպանը տեղեկացրել է, որ շվեդական իշխանությունները դեռեւս չեն արձագանքել: Միաժամանակ հույս է հայտնել, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի միջադեպը։ Նա նաեւ ակնկալում է Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի կողմից հայտարարության միանշանակ դատապարտումը, եւ կարծում է, որ այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա։

Դեսպանն ընդգծել է, որ թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես Շվեդիայում բնակվող թուրքերի մեծամասնության կարծիք, սակայն վստահաբար այն ներկայացնում է որոշ խմբավորումների դիրքորոշումը։

Ապիտոնյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը որոշակիորեն առնչվում է թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին, եւ նշել, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, եւ նրանց միջեւ տարբեր երկրներում գործողությունների բացահայտ համադրում է նկատվում, ինչի ապացույցն է նաեւ Ստոկհոլմի հանրահավաքը։

Դեսպանը վերստին կարեւորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը հող է ձեւավորում նման այլատյաց քարոզչության համար։

Հայերեն English

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին