Ինովացիա

55 տարի առաջ Յուրի Գագարինը բացեց օդաչուավոր տիեզերագնացության դարաշրջանը

2 րոպեի ընթերցում

55 տարի առաջ Յուրի Գագարինը բացեց օդաչուավոր տիեզերագնացության դարաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1961 թվականի ապրիլի 12-ը ընդմիշտ կմնա որպես մարդկության պատմության ամենահիշարժան օերրից մեկը, երբ 27-ամյա ԽՍՀՄ տիեզերագնաց օդաչու մայոր Յուրի Գագարինը առաջին թռիչքը կատարեց տիեզերք:

Հրթիռատիեզերական տեխնիկայի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովն այսպես է արտահայտվել այդ թռիչքի մասին. «Գագարինը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ մարդը: Նա ոչ միայն Հողագնդի մարդկանց համար ճանապարհ բացեց դեպի անհայտ աշխարհ, նա մարդկանց հավատ ներշնչեց իրենց ուժերի, իրենց հնարավորությունների նկատմամբ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրագնդի շուրջը 108-րոպեանոց թռիչքի մասին ՏԱՍՍ-ի հաղորդումը դարձավ ամենաշատն արտասանվող լուրը աշխարհում եւ ոգեշնչեց մոլորակի բոլոր մարդկանց՝ անկախ այն բանից, երկաթե վարագույրի որ կողմում էին նրանք գտնվում:

Հինգ տարի առաջ, երբ նշվում էր Գագարինի թռիչքի կես դարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 12-ը հռչակեց տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր: Այդ ամսաթիվն այժմ ամեն տարի տոնվում է «ի նշանավորումն մարդկության համար տիեզերական դարաշրջանի սկզբի՝ վերահաստատելով տիեզերական գիտության ու տեխնիկայի կարեւոր ավանդը կայուն զարգացման եւ պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակների ձեռքբերման գործում, ինչպես նաեւ տիեզերական տարածությունը խաղաղ նպատակների համար պահպանելու նրանց ձգտման իրականացումն ապահովելու հարցում»:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում