Սպասվող լրահոս. 11.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա` խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելով դաժան հաշվեհարդար: Այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի ամերիկյան համալասարանում, կկազմակերպվի միջոցառում՝ նվիրված Մարաղայի կոտորածի 24-րդ տարելիցին: Մարաղայի դեպքերի մասին դիտարկումներ կներկայացնի ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ելույթից հետո տեղի կունենա Մարաղայի կոտորածի մասին ֆիլմի ցուցադրություն, այնուհետև կանցկացվի քննարկում: Հիշեցնենք, որ Մարաղայում կատարած հանցագործության համար առ այսօր ադրբեջանական իշխանությունը միջազգային հանրության կողմից չի ստացել արժանի գնահատական:

Կրկին ղարաբաղյան թեմա, բայց արդեն մեր օրերին տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Հանրապետական պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Գագիկ Մելիքյանը, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և այլ գործիչներ կանդրադառնան ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիտարկումներին: Հիշեցնենք, որ համանախագահները եղել են Բաքվում, որից հետո այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնուհետև՝ Երևան, որտեղ էլ հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Թեպետ, շփման գծում կրակի դադարեցման համաձայնություն է ձեռքբերվել, այդուհանդերձ, հակառակորդը շարունակում է կրակել: Կրակոցներ են արձանագրվում նաև Հայաստանի սահմանին: Հետևաբար սահմանային և շփման գծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը շարունակում է մնալ ամենասպասվածը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունները կշարունակեն օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրել առաջնագծում առկա իրավիճակի վերաբերյալ:

Ոչ պակաս սպասված է վիրավոր զինվորների, քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը: Երևանի և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալները, բուժհաստատությունները հետևողականորեն հանրությանը կշարունակեն տեղեկություն տրամադրել վիրավորների առողջական վիճակի մասին:

Այլ թեմաների մասին: Հինգ Նոբելյան մրցանակակիրներ՝ Երևանում: Ապրիլի 11-16-ը մայրաքաղաքում անցկացվելու է «Նոբելյան օրեր» գիտական միջոցառումը: Այս եզակի իրադարձությունը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք արժանացել են նոբելյան ժառանգության: Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը և այլք կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Ամփոփվում են «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի արդյունքները: Մասնակիցները կատարել են դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ և դրանք լուսանկարել: Լուսանկարները տեղադրվել են «Dasaran.am» կայքում: Այսօր կհայտարարվեն հաղթողների անունները և կտրվեն մրցանակներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում