Հայկական կողմը պատրաստվում է դիմել միջազգային իրավական ատյաններին Ադրբեջանի գործողությունների դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գործողություններով պայմանավորված` հայկական կողմը պատրաստվում է դիմել միջազգային, այդ թվում իրավական ատյաններին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Այժմ անհրաժեշտ կառույցները Ադրբեջանի հանցագործությունների փաստահավաք գործունեություն են իրականացնում: Ինչպես գիտենք, խաղաղ բնակչության հանդեպ տեղի են ունեցել հանցագործություններ, արձանագրվել է դաժան վերաբերմունք, իրականացվել են մարդկության դեմ քրեորեն հետապնդվող գործողություններ, Ժնևյան կոնվենցիաների հիմնական հոդվածների հակադրում: Այդ ամենը կուսումնասիրվի և համապատասխան քայլեր կիրականացվեն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` ամբողջ հանրությունն իր բոլոր ունակ ուժերով պետք է ընտրի հասցեատերերին, նրանց հետ հետևողական աշխատի և այդ վայրագ գործողությունների փաստերը տեղ հասցնի:

«Այն, ինչ կատարեց Ադրբեջանը, քաղաքակրթության հանդեպ հանցագործություն է: Մենք պետք է խնդիրը ներկայացնենք հնարավոր բոլոր միջազգային ատյաններում, լինի իրավական, թե քաղաքական: Յուրաքանչյուր դեպքն առանձին մոտեցում է պահանջում, օրինակ, երեխաների հանդեպ հանցագործությունը` որպես խաղաղ բնակիչների, ինչպես նաև այն, որ թիրախավորվել էր դպրոցը: Արդյունքում ունենք 1 սպանված երեխա, 2 վիրավոր: Այդ հարցը կարող ենք ներկայացնել ոչ միայն ՅՈՒՆԻՍԵՖ-ին, այլև եվրոպական կառույցներին, որոնք ևս ունեն համապատասխան ինստիտուտներ: Հաջորդը, Թալիշի դեպքը, երբ մեծահասկաների նկատմամբ իրականացվեց բարբարոսութուն: Ուզում եմ ընդգծել, որ չի կարելի սահմանափակվել մեկ նամակով, մեր կողմից պետք է լինի ոչ միայն դիմում, այլև պահանջ` ակնկալելով համապատասխան արձագանք»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, որպես ճանաչված պետություն, իրեն պահում է իբրև ահաբեկչական խումբ: Ըստ նրա` տեղին է համեմատությունը «Իսլամական պետության» հետ: Խոսքը վայրագ մեթոդների մասին է, որոնք կիրառվել են արդեն սպանված մարդկանց մարմինների նկատմամբ:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Ադրբեջանը փորձել է մի քանի հարց լուծել` «բլից-կրիգ»-ով որոշակի հաջողություններ գրանցել, խուճապ ստեղծել, հայաթափել Արցախը և սարսափազդու տպավորություն թողնել` ասելով, որ ահա սա է իմ դեմքը: Զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանի գործողություններն ամբողջությամբ տապալված են:

Հայերեն العربية

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը