Սպասվող լրահոս. 08.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 8-ին, սպասվող լրահոսը կրկին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող զարգացումների համատեքստում է: Ադրբեջանի զինուժի կողմից շփման գծում իրականացված բարբարոսությանը, զինվորի գլխատմանը կանդրադառնան Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, եզդիական համայնքի ներկայացուցիչներ Սիաբանդ Բաքոյանը, Խդր Հաջոյանը կանդրադառնան շփման գծի գործողություններին միջազգային հանրության տված գնահատականներին:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր աշխատանքային թիմի հետ նոր է վերադարձել Արցախից, որտեղ իրականացրել է Ադրբեջանի վայրագ գործողությունների փաստերի հավաքագրում: Նա լրագրողների հետ հանդիպմանը կխոսի միջազգային իրավական հարթությունում հնարավոր գործողությունների մասին:

Ազգային ժողովի հերթական քառօրյան ավարտվեց: Այսօր նախատեսված են ճեպազրույցներ, որի ընթացքում խորհրդարանական խմբակցությունները կամփոփեն անցնող օրերի աշխատանքը: Սպասվում է, որ անդրադարձ կլինի սահմանային լարված իրավիճակին:

Ղարաբաղյան թեման կշարունակեն ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը և այլ գործիչներ: Նրանք կանդրադառնան ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակին, զարգացումների տրամաբանությանը:

Շփման գծի լարվածությանն անդրադառնալու են նաև Մտավորականների խորհրդի անդամները: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Արամ Սարգսյանը, աշխարհագրական գիտ.դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, բանասիրական գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը խոսելու է հայ ժողովրդի համախմբվածության, հարաբերական հրադադարի, միջազգային հանրության արձագանքի մասին:

Կոնֆլիկտային իրավիճակի հնարավոր բացասական ազդեցությունները հակամարտող կողմերի տնտեսությունների վրա: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կփորձի վերլուծել իրադրությունը տնտեսական տեսանկյունից: Նա կանդրադառնա նաեւ համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի ապրիլյան կանխատեսումներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին