Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Զաքիր Հասանովի հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Զաքիր Հասանովի հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ցինիկության գագաթնակետն է համարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե իբր ի տարբերություն հայկական կողմի իրենք «չեն կռվում կանանց և երեխաների հետ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարույթուն է տարածել ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…

Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկվարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…

Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց և երեխաների հետ» և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում