Քիմ Քարդաշյանի թվիթն անհանգստացրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին. Foreign Policy

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հաճախ է հիասթափություն ապրում այն հարցի առնչությամբ, թե ինչպես է լուսաբանվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամերիկյան լրատվամիջոցներում և ընդհանրապես հասարակական կարծիքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Foreign Policy-ն` շեշտելով, որ չնայած նավթով հարուստ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ում, սակայն Կոնգրեսում հայ ժողովրդի բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները դատապարտեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Հարցը շատ պարզ է ռազմական գործողություններ հրահրողը չի ցանկանում առերեսվել իր թշնամականությանը»,- ի պատասխան Ադրբեջանի մտահոգությունների` նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Դեսպան Սուլեյմանովին բավականին անգանստացրել է նաև ամերիկահայ մեդիա աստղ Քիմ Քարդաշյանի կողմից Թվիթերում կատարված գրառումը, որը կոչ էր անում աղոթել Հայաստանի համար և ներկայացնում էր հայկական զինվորների և տեխնիկա: Քարդաշյանի թվիթը հավանել էր կես միլիոնից ավելի օգտատեր: Նա Թվիթերում ունի շուրջ 66 միլիոն հետևորդներ:

«Նա շատ հայտնի և սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմի ու խաղաղության հարցերը ռեալիթի շոուի աստղի համար մի փոքր շատ լուրջ են»,- նշել էր ադրբեջանցի դեսպանը:

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել