Սպասվող լրահոս. 07.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 7-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Երևան: Նախատեսված է Դմիտրի Մեդվեդևի այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և համատեղ հայտարարություն:

Կրակի դադարեցում. օր երկրորդ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտապանական գերատեսչությունները շարունակելու են տեղեկատվություն տրամադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ղարաբաղյան հարցը քննարկումների կիզակետում: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կանդրադառնան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, միջազգային հանրության արձագանքին, ինչպես նաև հայկական կողմի անելիքներին:

Ղարաբաղյան թեման կշարունակ քննարկել կանայք: Ազատամարտիկ, փոխգնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը և այլք իրենց դիտարկումները կներկայացնեն պատերազմական իրավիճակում կնոջ դերի մասին:

Գլոբալ տարածաշրջանային զարգացումների համատեքստում ղարաբաղյան հարցին կանդրադառնան դիվանագետ, արաբագետ, «Առաքյալներ» ՀԿ նախագահ Խաժակ Թոմոյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի ավագ գիտ.աշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը:

Այլ թեմաների մասին: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կանցկացվի հուշ-երեկո` նվիրված մեծավաստակ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 114-ամյակին: Նախատեսված են թանգարանի օծման արարողություն, հեղինակի մասին ֆիլմի դիտում, մշակութային այլ ծրագրեր:

Տեղի կունենա Գևորգ Թամամյանի «Դրախտ օվկիանոսի մեջտեղում» կամ «Արտադրված է Թայվանում» գրքի շնորհանդեսը: Գիրքը գրվել է հինգ երկրում: Գրքում ճամփորդական հիշողություններ են, ուր բացահայտվում է մի անծանոթ երկրի ու ժողովրդի մշակույթ՝ իր ինքնատիպ դիմագծով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում