1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորումն է քննարկվելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որն ապրիլի 7-ին կկայանա Բաքվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով ՌԴ մեդիաֆորումի մասնակիցների առջեւ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում:
«Այդ հանդիպումը կայանալու է, բայց այն փոքր-ինչ այլ ակտուալություն է ստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնականը»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ հակամարտության մասնակիցները «կանգնել են կարգավորման ռելսերի վրա»: