Ռուսաստանը ԼՂ հակամարտության պատճառով կարող է դադարեցնել զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը` հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի` զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում` ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով: «Սակայն այնպես, ինչպես նրանք են օգտվում այդ տեխնիկայից, մեզ չափազանց ձեռնտու չէ, և մենք իրավունք ունենք այդ մասին ասել, պահանջել և որոշակի ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե վերջ չտրվի ռազմական էսկալացիային և ռազմական հակամարտությանը, իսկ տվյալ դեպքում, այն, ինչ տեղի է ունենում սահմանին` Ադրբեջանի զինված ուժերի օգտագործմամբ, կրում է, այսպես ասած, խիստ ագրեսիվ բնույթ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:

Նրա խոսքով` տվյալ դեպքում օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համակարգեր-համազարկային կրակ: «Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ օգտագործվել են լրջագույն զինատեսակներ՝ТОС-1 համակարգեր: Դա շատ ժամանակակից զինատեսակ է` հագեցած թերմոբարիկ զինամթերքով, և այն որպես օրենք օգտագործվում է, երբ պատրաստվում է հարձակման լուրջ օպերացիա»,- ասել է Կլինցևիչը:

Սենատորը նաև ավելացրել է, որ Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը դադարեցնելու հարցը պետք է բարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ դա բարդ պայմանավորվածությունների հարց է, որոնցից շատերը կրում են փակ բնույթ:

Հայերեն English Русский

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ վարչապետը ժամանել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին