ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը հայտարարություն են տարածել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը (Սերբիա-2015, Գերմանիա-2016, Ավստրիա-2017) հայտարարություն են տարածել:«Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան և 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում են շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը: Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»:

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան