Ինովացիա

Ճապոնիայում մշակված լիթիումա-իոնային մարտկոցները 100 անգամ ավելի արագ են լիցքավորվում գոյություն ունեցողներից

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մշակված լիթիումա-իոնային մարտկոցները 100 անգամ ավելի արագ են լիցքավորվում գոյություն ունեցողներից

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Kaneka կորպորացիան Այթիի Տեխնիկական համալսարանի հետ համատեղ մշակել Է եզակի լիթիումա-իոնային մարտկոց, որի գլխավոր առանձնահատկությունը լիցքավորման գերարագությունն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են ընկերությունում, նորույթը թույլ Է տալիս Էներգետիկական հավասարակշռությունը 100 անգամ ավելի արագ լրացնել գոյություն ունեցող անալոգների համեմատությամբ:

Մշակողների խոսքով՝ այդ մարտկոցները կարող են օգտագործվել հիբրիդային ավտոմեքենաների եւ Էլեկտրամոբիլների շարժիչների, տարբեր Էլեկտրոնային հարմարանքների համար, ներառյալ գրպանի գաջեթները եւ սմարթֆոնները:

Դրա հետ մեկտեղ լիցքավորման արագությունը կախված կլինի մի շարք գործոններից, մասնավորապես, սնուցվող սարքավորումների, փոխադրամիջոցների կամ տեխնիկական սարքերի չափերից: Ինչ վերաբերում Է շարժական հեռախոսներին, նման մարտկոց օգտագործելու դեպքում մեզ համար սովորական կուտակչի փոխարեն լրիվ լիցքավորման համար կպահանջվի 10 անգամ ավելի քիչ ժամանակ, այսինքն՝ այն կտեւի մոտավորապես 10 րոպե:

Էլեկտրասնուցման նորագույն լիթիումա-իոնային աղբյուրներ ստեղծելիս օգտագործել են կարբոնային նանոխողովակներ: Ինչպես պնդում են մշակողները, մարտկոցը չի մաշվում նույնիսկ 5 հազար անգամ լրիվ լիցքավորումից հետո, որի արագությունը ժամանակի ընթացքում չի նվազում:

Kaneka-ն հույս ունի շուկայում այդ գյուտի զանգվածային արտադրությանն ու ներդրմանը ձեռնամուխ լինել առաջիկա հինգ տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում