Քաղաքականություն

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

 Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում իրավիճակը հանգիստ է, պարզապես այդ մեկ դեպքն է արձանագրվել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` Տավուշի սահմանային հատվածներում ինտենսիվ կրակոցներ չեն արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում