Մշակույթ

Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել Մոսկվայում եվրատեսիլյան մամուլի ասուլիսը և հարցազրույցները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերի ու դրանց հետևանքում գրանցված զոհերի պատճառով Մոսկվայում չեղյալ է համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները և ժամանցային հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում... Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար... Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:

Այժմ Մոսկվայում եմ եւ չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը... Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս եւ կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի եւ բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում այսօր հնչել է Վերջին զանգը

Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ

Նախարարն ու Amazon Web Services–ի փոխնախագահը քննարկել են Հայաստանում ընկերության ենթակառուցվածքների ներդրումը

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ԱՄՆ–Իրան բանակցություններն ընթանում են պրոֆեսիոնալ մթնոլորտում

ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են երկկողմ, ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային և տարածաշրջանային հարցերի

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Քրեական ոստիկանները ձերբակալել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացուն

Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կգործուղվի Բոսնիա եւ Հերցեգովինա

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը