Սպասվող լրահոս. 04.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՑԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանյան քաղաքական դաշտը, քաղաքական գործիչներն արձագանքում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Այսօր` ապրիլի 4-ին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և այլ գործիչներ կանդրադառնան սահմանային լարված իրավիճակին, հայկական կողմի անելիքներին, միջազգային հանրության դիրքորոշմանը:

Հայաստանում մեկնարկել է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել արդարադատության համակարգում գիտելիքահեն քաղաքականություն իրականացնելուն, բացահայտել արդարադատության համակարգից քաղաքացիների ակնկալիքներն ու նրանց խնդիրները: Ծրագիրը պետք է օգնի նաև ՀՀ կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները՝ փակ հաստատություններում գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման բացառման ուղղությամբ՝ համաձայն Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության և ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Ապրիլի 4-ն Ինտերնետի համաշխարհային օրն է: Օրվա կապակցությամբ ոլորտի տարբեր մասնագետներ կխոսեն ինտերնետի կարևորության, հնարավոր խնդիրների մասին, ինչպես նաև կներկայացնեն ինտերնետից օգտվողների վիճակագրություն:

Որքանո՞վ է իրատեսական գազի գնի իջեցումը։ Այսօր տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է անդրադառնալու Հայաստանում գազի գնի հավանական իջեցմանը: Ինչպես նաև կներկայացնի, թե գազի գնի նվազեցումը ինչ ազդեցություն կթողնի թե սպառողի, թե տնտեսության տարբեր հատվածների վրա:

ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման հեռանկարներին նվիրված քննարկում` Երևանում: Քննարկումը կազմակերպվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից: Քննարկմանը կմասնակցեն միջազգային և պետական կառույցների ՀԿ-ների ներկայացուցիչներ, կին ձեռներեցներ՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Լրանում է Հայաստանում հրեական համայնքի ստեղծման 25-րդ տարին: Այդ կապակցությամբ հրեական համայնքի ներկայացուցիչները կազմակերպում են կլոր սեղան-քննարկում: Նախատեսվում են մասնակիցներ նաև Իսրայելի խորհրդարանից:

Այսօր կանցկացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 2016 թվականի առաջին մամուլի ասուլիսը: Փառատոնի նախագահ-կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստների պալատի նախագահ և գեղարվեստական ղեկավար Փոլ Դուջարդինը, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը կներկայացնեն փառատոնի 2016-2017 թթ. ծրագրերը, կհայտարարեն տասնհինգամյակի հոբելյանական երեկոյի մանրամասները, ինչպես նաև փառատոնի միջազգային համագործակցության արդյունքները և ռազմավարությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում