Ջեյսոն Սթեյթեմը մարմնավորել LG-ի գովազդի բոլոր հերոսներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG ընկերությունը հրապարակել Է LG G5 սմարթֆոնի նոր պրոմոհոլովակը, որում դերասան Ջեյսոն Սթեյթեմը «մարմնավորել Է» Էկրանին հայտնված բոլոր գործող անձանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ապրիլի 1-ին YouTube-ում հայտնված տեսանյութում Սթեյթեմի դեմքն ստացել են ոչ միայն տղամարդիկ ու կանայք, այլեւ նույնիսկ մանկասայլակի երեխան:

Ջեյսոն Սթեյթեմը հայտնի Է ռեժիսոր Գայ Ռիչիի «Խաղաքարտեր, փողեր, երկու հրացան», «Մեծ խաղագումար» եւ «Ատրճանակ» ֆիլմերով:

Նաեւ նրա մասնակցությամբ բլոքբասթերների թվում են «Ադրենալին», «Փոխադրողը» եւ «Անզուսպները» ֆիլմերը:

Հայերեն English Русский