2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Դարեմի կոմսության ոստիկանության վարչությունը կարող Է երկրում առաջինը կատուների ներգրավել հանցավորության դեմ պայքարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մի քանի օր առաջ Բեռնոփսֆիլդ գյուղում ապրող Էլիզա Ադամսոն Հոփեր անվամբ հնգամյա աղջիկը դիմել Է կոմսության ոստիկանապետ Մայք Բերթոնին:
Իր նամակում աղջիկը Բերթոնին պատմել Է այն մասին, թե կատուները որքան լավ են զգում վտանգը, եւ որքան հիանալի են նրանք կողմնորոշվում տարածության մեջ՝ հեշտությամբ գտնելով տան ճանապարհը:
Էլիզան, որը տանը պահում Է Միթենս անունով կատվին եւ Սյուզի անունով շանը, տարակուսում Էր, թե ինչու ոստիկանությունում ծառայության մեջ միշտ շներ են լինում, բայց ոչ երբեք կատուներ:
Բեռնոփսֆիլդի պատանի բնակչուհու կարծիքով, կարգի պահապանները կարող Էին իրենց աշխատանքում հաջողությամբ օգտագործել կատուների բազմաթիվ արժանիքներ:
Իր համար անսպասելիորեն Էլիզա Ադամսոն Հոփերը պատասխան Է ստացել կոմսության ոստիկանապետից, որը նրան գրել Է, թե հետաքրքրված Է այդ գաղափարով եւ գործընկերներին ծանոթացրել Է դրան:
Ավագ քոնսթեբլ Բերթոնն իր պատասխան նամակում այնքան սիրալիր Է գտնվել, որ նույնիսկ կատու Է նկարել իր նամակի հակառակ կողում, նշելով, որ այդ կատուն ապրում Է իր տանը եւ նրան Ջոյ են կոչում:
Քոնսթեբլի հետ աղջկա նամակագրությունը Համացանցում զետեղել Է տեղի լրագրողը, եւ այն սկսել Է արագորեն տարածվել սոցցանցերում:
Հայտնի Է դարձել, որ ներկայում Դարեմի ոստիկանական վարչությունն իրոք քննարկում Է կատուներին իրենց աշխատանքում ներգրավելու հնարավորությունը:
«Ես հաստատում եմ, որ վարչությունը պատրաստվում Է Միացյալ Թագավորությունում առաջինը ծառայության վերցնել ոստիկան կատվի»,-հայտարարել Է տեսուչ Ռիչի Ալենը, որը ղեկավարում Է կինոլոգների աշխատանքը:
«Դեռեւս չի որոշվել, թե հատկապես ինչ ծառայողական պարտականություններ կդրվեն կատվի դրա, բայց նա առնվազն կդառնա մեր վարչության թալիսմանը»,-հավելել Է Ալենը: