Life

Գարո Փայլանը թուրք պատգամավորներին Սուրբ Զատկի ներկած հավկիթներ է բաժանել

1 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը թուրք պատգամավորներին Սուրբ Զատկի ներկած հավկիթներ է բաժանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Սուրբ Զատկի տոնի կապակությամբ բյուջետային հանձնաժողովի քննարկումից առաջ պատգամավորներին ներկած հավկիթներ է բաժանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռեպորտաժ է պատրաստել TGRT հեռուստաընկերությունը:

Պատգամավորները քննարկումից առաջ սկսել են հավկիթները «կռվեցնել»: Արդյունքում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը, ում Գարո Փայլանը «պարգևատրել է» Զատկի թխվածքով:

Պատգամավորներից բացի, Փայլանը ներկած հավկիթ է տվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մաիր Ունալին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում