Սպասվող լրահոս. 30.03.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 30-ին, նախատեսված է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ։ Հանդիպման թեման նախանշված չէ, սակայն պարզ է, որ Արմեն Աշոտյանի խոսելու թեմաները քիչ չեն` «Ընտրական օրենսգրքում» սպասվող փոփոխություններ, վիճահարույց դրույթներ, ՀՀԿ-ի` քաղաքական դպրոց ստեղծելու ծրագիր և այլն: Արմեն Աշոտյանից բացի, ներքաղաքական զարգացումներին է անդրադառնալու նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ինչո՞ւ թուրքական իշխանությունները որոշեցին պետականացնել իրենց տարածքում գտնվող եկեղեցիները, ի՞նչ խնդիր են լուծում այս քայլով: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է խոսելու եկեղեցիներով առկա տարածքների պետականացման մասին Թուրքիայի իշխանությունների որոշման վերաբերյալ: Նա անդրադառնալու է նաև Ստամբուլի պատրիարքի ընտրության հարցին:

Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այս թեմայով Երևանում կանցկացվի համաժողով, որի ընթացքում կքննարկվեն ներկա փուլում ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերը: Ելույթներով հանդես կգան ՀՀ-ում Գերմանիայի, Շվեյցարիայի դեսպանները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Սիրիահայերի աջակցության ծրագրերը շարունակվում են: Հերթական օգնությունն է տրամադրվում կարիքավորներին: Այս անգամ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ը սոցիալապես անապահով սիրիահայերին կտրամադրի հագուստ:

Ինչպե՞ս է գնահատվում Հայաստանում սեյսմիկ իրավիճակը: Այս հարցի պատասխանը կփորձի տալ ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա կներկայացնի վերջին ամիսներին Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերի վիճակագրությունը:

Որքա՞ն պետք է լինի գազի և էլեկտրաէներգիայի իրական արժեքը: Ինչպիսի՞ գնային փոփոխություններ են սպասվում էներգակիրների գների հնարավոր նվազեցման դեպքում: Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը կանդրադառնա այս հարցերին: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը բանակցում էր Ռուսաստանի հետ գազի գնի նվազեցման հարցի շուրջ:

Մշակութային սպասվող լրահոսից: Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում Արմեն Դիվանյանի անվան «Արեւներ» անսամբլը կներկայացնի «Մեր բակը» երաժշտական ուրախ ներկայացումը: Գեղարվեստական ղեկավարն է Արփինե Հովհաննիսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին