Եկեղեցիները պետականացնելը Թուրքիայի հերթական հակաիրավական քայլերից է. Ռուբեն Մելքոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիները պետականացնելով` թուրքական իշխանությունները փորձում են վերահսկել տարբեր անձանց քրիստոնեական ինքնությանը վերադառնալու գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով թուրքական իշխանությունների` Դիարբեքիրում եկեղեցիներով առկա տարածքների պետականացման մասին որոշումը:«Թուրքիայում տեղի է ունենում իշխանության առավել կենտրոնացում, նկատվում է բռնապետական տարրերի ակտիվացում: Եվ բնական է, որ պետք է դա տարածվեր նաև ազգային փոքրամասնությունների ու նրանց տարբեր իրավունքների վրա: Դրանցից է կրոնական ազատության մասին իրավունքը, որն ամրագրված է Լոզանի պայմանագրով: Թուրքական իշխանությունների այդ որոշումը ինչ-որ տեղ խոչընդոտում է Լոզանի պայմանագրով փոքրամասնություններին տրված իրավունքները»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Արևմտյան Հայաստանի տարածքում գործող շատ քիչ եկեղեցիներ կան և դրանցից է Սուրբ Կիրակոս եկեղեցին: Ըստ նրա` Սուրբ Կիրակոս եկեղեցին ակտիվություն էր մտցրել տեղի և հարակից շրջանի բնակիչների մոտ:

«Դա առիթ էր դարձել, որ հայկական ծագում ունեցող տարբեր մարդիկ փորձեն վերագտնել իրենց ինքնությունը, վերադառնալ քրիստոնեական արմատներին: Պետականացնելով եկեղեցիները, փաստորեն, Թուրքիայի իշխանություններն իրենց հսկողության տակ են վերցնում այդ գործունեությունը: Դա ենթադրում է, որ նաև որոշակիորեն կաշկանդելու է քրիստոնեական ինքնությանը վերադառնալու գործընթացին: Սա Թուրքիայի հերթական հակաիրավական քայլերից մեկն է, որն իր հետ որոշակի զարգացում կբերի, մանավանդ որ այս խնդիրը հետզհետե դառնում է քաղաքացիական հասարակության և անկախ իրավաբանների օրակարգային հարց»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողություններին զուգահեռ Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիվ շենքերի ու տարածքների անհապաղ օտարման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկված կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ