Հատուկ նախագծեր

«Նոր գիրք» 3/6. «Ճանճերի տերը», «Վերոնացի երկու ազնվական»

2 րոպեի ընթերցում

  «Նոր գիրք» 3/6. «Ճանճերի տերը», «Վերոնացի երկու ազնվական»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Նոբելյան մրցանակակիրներ

Վիլյամ Գոլդինգ, «Ճանճերի տերը»

«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում: Անգլերենից թարգմանեց Արտաշես Էմինը: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Դասական գրականություն

Ուիլյամ Շեքսպիր, «Վերոնացի երկու ազնվական»

«Վերոնացի երկու ազնվական»-ի այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում տեղ գտած թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Առաջին անգամ է, որ թարգմանությունը ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով: Անգելերենից թարգմանությունը՝ Խաչիկ Դաշտենցի: Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում