Life

Կուբայում շուրջ 55-ամյա դադարից հետո կայացել է խոշորամասշտաբ ռոք համերգ

1 րոպեի ընթերցում

Կուբայում շուրջ 55-ամյա դադարից հետո կայացել է խոշորամասշտաբ ռոք համերգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Rolling Stones ռոք խումբն իր առաջին համերգն է ունեցել Կուբայում: Հավանայի «Սյուդադ Դեպորտիվո» մարզական համալիրումհավաքվել են հարյուր հազարավոր հանդիսատեսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, հայտնում է BBC-ին: Այդ մակարդակի երաժիշտներ չեն եղել Կուբայում 1961 թվականից հետո, երբ հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկրում արգելել է ռոք երաժշտությունը՝ անվանելով այն քայքայիչ:

Նրանք, ովքեր չեն կարողացել մուտք գործել մարզական համալիր՝ մասնակցելու The Rolling Stones-ի անվճար համերգին՝ վայելել են համերգը հարակից կառույցների տանիքներին բարձրարանալով կամ էլ հարակից փողոցներում տեղակայվելով:

Համերգին մասնակցել են օտարերկրացիներ ևս՝ բրիտանացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ, արգենտինացիներ, մեքսիկացիներ: Վիպ գոտում հնարավոր է եղել տեսնել մոդել Նաոմի Քեմբլին և դերասան Ռիչարդ Գիրին:

Ռոք խումբը կատարել է 18 երգ՝ ընտրելով ամենահիթայինները: Մի երգից մյուսին անցնելիս խմբի մենակատար Միք Ջագերը շփվել է հանդիսատեսի հետ իսպաներենով: Համերգը տևել է երկու ժամ ու ավարտվել «Satisfaction» երգով:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում