Life

Օբաման տանգո է պարել Արգենտինայի նախագահի կազմակերպած ընդունելության ժամանակ

1 րոպեի ընթերցում

Օբաման տանգո է պարել Արգենտինայի նախագահի կազմակերպած ընդունելության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը տարբեր պարընկերների հետ արգենտինական տանգո են պարել Բուենոս Այրեսում Արգնետինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Միացյալ Նահանգների ղեկավարը նախ հրաժարվել Է պարել այն աղջկա հետ, որը նրան պարի Է հրավիրել ճաշկերույթի ժամանակ, սակայն որոշ ժամանակ անց համաձայնել Է եւ իր պարընկերուհու հետ մի քանի կրքոտ պարադարձեր կատարել պարահարթակին: Նրա կինն այդ ժամանակ պարում Էր մեկ այլ մարդու հետ:

Օբաման պաշտոնական այցով Արգենտինա Է ժամանել մարտի 23-ին: Դա ԱՄՆ-ի ղեկավարի առաջին այցն է լատինամերիկյան երկիր վերջին 19 տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լուսանկարը` REUTERS/ Carlos Barria

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում