Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս գաղտնի շփման դեպքում սոցիալական ցանցերից չօգտվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից սոցիալական ցանցերում նամակագրության նկատմամբ վերահսկողության մասին ոչ մի փաստ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մտահոգությանը, թե սոցիալական ցանցերում նամակագրությունը վերահսկվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից: «Իհարկե, մենք պետք է միշտ մեր մտքում պահենք, որ հնարավոր է նման բան: Սակայն դրա մասին վկայող ոչ մի փաստ գոյություն չունի: Տեսեք, օրինակ, հեռախոսների գաղտնալսման մասին մենք գիտենք: Կան բազմաթիվ փաստեր, որ թույլ են տալիս պնդել, որ հեռախոսները միանշանակ գաղտնալսվում են, բայց սոցիալական ցանցերում նամակագրության նկատմամբ վերահսկողության մասին վկայող փաստեր չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ այս դեպքում շատ կարևոր է գնահատել ռիսկերը: «Օրինակ, շատ միջոցներ վերահսկվում են ամերիկյան և բրիտանական գործակալությունների կողմից, որի մասին մենք գիտենք Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից: Ռուսաստանյան շփման միջոցները մեծ հավանականությամբ կարող են վերահսկվել Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից, որովհետև այնտեղ գոյություն ունի հատուկ օրենսդրություն, որը թույլ է տալիս ծառայություններին վերահսկել սոցիալական ցանցերը: Դրա համար, եթե գաղտնի շփման խնդիր կա, չպետք է օգտվել սոցիալական ցանցերից»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ գաղտնի շփումների համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել: «Օրինակ, հեռախոսների համար գոյություն ունի «Սիգնալ» ծրագիրը: Դեռ միանշանակ ոչ մի փաստ չկա, որ այդ ծրագիրը վերահսկվում է ինչ-որ մեկի կողմից: Օրինակ, նույն Սնոուդենն օգտվել է այդ ծրագրից»,- ասաց փարձագետը:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Ֆեյսբուք»-ը երբեք չի եղել ու չի էլ լինի վստահելի ու պաշտպանված նամակագրության հարթակ: «Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաև ֆեյսբուքյան սերվերներում: Եթե անգամ որևէ մեկի կողմից նամակագրությունը չի վերահսկվում կա փոքր, բայց հավանականություն, որ ֆեյսբուքյան սերվերները կկոտրվեն և այդ նամակագրությունը կհայտնվի երրորդ անձանց ձեռքերում: Այսպիսի դեպքեր եղել են, դրա համար պետք է օգտվել այնպիսի միջոցներից, որտեղ նամակները միայն երկու հոգու մոտ են և չեն կարող հայտնվել երրորդ մարդու մոտ»,- բացատրեց փարձագետը:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից