Սպասվող լրահոս. 22.03.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` մարտի 22-ին, «ՀՀ ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման նպատակով կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Մասնակիցները կներկայացնեն նախագծի խնդրահարույց դրույթերը, ինչպես նաև առաջարկներ` դրանք շտկելու համար:

Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է: Օրվա կապակցությամբ «Հայջրմուղկոյուղի»-ն կազմակերպում է այց դեպի Աշտարակ քաղաք: Այնտեղ ներկայացվելու է տարածաշրջանում նախադեպը չունեցող կենտրոնը, որտեղ «Սկադա» համակարգի միջոցով հնարավորություն է տրվում հեռակառավարել ջրամատակարման և ջրահեռացման համակարգերը: Այժմ կառավարման կենտրոնում կատարվում է մեքենա-մեխանիզմների, ջրամբարների, պոմպակայանների, ծախսված էլեկտրաէներգիայի, արտադրված և սպառված ջրի առցանց մոնիտորինգ։ Կենտրոնի գործունեության այլ մանրամասներ կներկայացնի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:

Ջրի թեմայի քննարկումն օրվա ընթացքում կշարունակվի: Այսօր կանցկացվի «Ջուրը կայուն զարգացման հիմքում» թեմայով ազգային կոնֆերանս «Լինենք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2016» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակում:

Կփոխհատուցվի 794 ուսանողների ուսման վարձը: Այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվում է փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողություն։ Ներկա կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հավաստագրեր կհանձնի մարտական դիրքերում ծառայություն անցած, իսկ այսօր բուհերում սովորող երիտասարդներին։ Ուսանողներին հավաստագրեր կհանձնի նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայ և հույն ազգերի հազարամյա եղբայրական բարեկամություն» խորագրով միջոցառում` Երևանում: Այն նվիրված է Հունաստանի անկախությանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար խնդիրների ասոցիացիայի նախագահ գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանեվիդիսը և այլ պաշտոնատար անձինք:

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կթևածի Արցախի շունչը: Նախ տեղի կունենա «Արցախի բանահյուսությունը» գրքի շնորհանդեսը: Այնուհետև կհնչեն ժողովրդական երգեր, կցուցադրվի Արցախի այցեքարտերից մեկի`«ժենգյալով հացի» պատրաստման գործընթացը ներկայացնող ֆիլմ: Շնորհանդեսին զուգահեռ տեղի կունենա «Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

ՀՀ ԿԳ նախարարության մշակույթի կենտրոնի ներքո գործող «Կարին» ավանդական երգի և պարի խումբն իր 15-ամյակին ընդառաջ հանդես կգա հաշվետու համերգով, որի ժամանակ կներկայացնի տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքը։ Համերգին ներկա կլինեն ՀՀ մշակույթի և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ