Սպասվող լրահոս. 21.03.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մարտի 21-ը Անտառների պահպանության միջազգային օրն է: Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը կխոսեն անտառվերականգնողական ծրագրերից և կանդրադառնան ոլորտում առկա խնդիրներին:

Արցախն օրերս առանձին տաղավարով մասնակցել է ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ կապացկությամբ Ադրբեջանը բողոք էր ներկայացրել և փորձել խնդիրներ ստեղծել Արցախի ներկայացուցիչների համար: Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնան այդ միջադեպին և կներկայացնեն Արցախի առաջիկա մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին:

Շարունակում է քննարկվել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանն ու Շիրակ Թորոսյանը, ինչպես նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը կանդրադառնան «Ընտրական օրենսգրքի» նախագծի վիճահարույց դրույթներին, ինչպես նաև ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնող առաջարկներին:

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տիկնիկային թատրոնի օր: Ինչո՞վ է ապրում ու շնչում Երեւանի տիկնիկային թատրոնը. թատրոնի անցյալը, ներկան ու ապագան: Երեւանի Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը եւ դերասանուհի, մնջախաղաց Իննա Հախնազարյանը կանդրադառնան թեմային:

Մարտի 21-ը Անտառների պահպանության, ինչպես նաև Տիկնիկային թատրոնի օր լինելուց բացի, նաև Պոեզիայի միջազգային օրն է: Այդ առիթով այսօր նախատեսված են մի շարք միջոցառումներ: Ե.Չարենցի տուն-թանգարանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը կանցկացնեն գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի օրվան: Միջոցառման ընթացքում կընթերցվեն դասական և ժամանակակից պոետների բանաստեղծություններ և կհնչեն դրանց հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններ: Միջոցառման ավարտին կանցկացվի վիկտորինա, որի հաղթողները կարժանանան մրցանակների:

Պոեզիայի միջազգային օրվա շրջանակում կանցկացվի ցերեկույթ` նվիրված բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Ջիվանու 170-ամյակին: Կհնչեն Ջիվանու երգերը, բանաստեղծությունները: Օրվա ընթացքում սպասվում են նաև այլ միջոցառումներ:

Լրագրողներին կհանդիպի նաև աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Նա կանդրադառնա աստղաբանական նոր տարվա մեկնարկին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում