Սպորտ

Մխիթարյանը չի բացառել «Յուվենտուս» տեղափոխությունը

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը չի բացառել «Յուվենտուս» տեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանըչի բացառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությունը:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝Gazzetta dello Sport-ի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանը հրաշալի է դասավորվում, ինքն ամբողջովին տրվում է «Բորուսիա»-ի խաղերին, Դորտմունդում երջանիկ է, սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել հաշված օրերի ընթացքում: ««Յուվենտո՞ւս»: Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Հենց այդ պատճառով էլ փորձում եմ կոնկրետ թիմերի մասին չխոսել: Ամռանը կերևա, այդ ժամանակ էլ ամեն ինչ կիմանանք:Ազգային առաջնությունների մեջ նախընտրություն չունեմ: Պրիմերա, ԱՊԼ, Սերիա Ա, դրանք աշխարհի լավագույն առաջնություններն են: Կարևորը ոչ թե առաջնությունն է, այլ ակումբը, որը թույլ կտա ֆուտբոլիստին ամբողջովին իրացնել իր ներուժը»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և դորտմունդյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսի 30-ին: Մինչ այս գերմանական ակումբը հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցություններ սկսել Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Նշվում էր, որ «Բորուսիա»-ում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը պայմանագրի երկարաձգումից հետո ներկայիս 5,5 մլն եվրոյից կհասնի 7,5 միլիոնի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում