Սպորտ

Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով հաղթեց Հիկարու Նակամուրային: Այսպիսով հայ գրոսմայստերը հավաքեց 4 միավոր և մրցաշարի առաջին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կարյակինի հետ:

Արոնյանը հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Ֆաբիո Կարուանայի հետ:

Մրցույթին մասնակցում են ութ էլիտար գրոսմայստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո և անցկացվում է Մոսկվայում մարտի 11-29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում