Life

Nike-ը ներկայացրել Է ինքնաքուղակապվող մարզակոշիկներ

1 րոպեի ընթերցում

Nike-ը ներկայացրել Է ինքնաքուղակապվող մարզակոշիկներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nike ընկերությունը ինքնաբերաբար քուղակապվող մարզակոշիկների մոդել Է ներկայացրել, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

HyperAdapt մոդելի մարզակոշիկների քուղերն իրենք են ձգվում այն բանից հետո, երբ կրունկի շրջանում հատուկ տվիչը գրանցում Է, որ ներբանը լիովին մտել Է կոշիկի մեջ: Քուղակապը կարելի Է ձգել կամ հակառակը՝ թուլացնել կողերին ամրացված կոճակների միջոցով:

Սպասվում Է, որ այս մոդելը առաջինը կդառնա ինքնաշխատ քուղակապմամբ կոշիկների ամբողջ շարքում: Ընկերությունը մտադիր Է կազմակերպել նման մարզակոշիկների զանգվածային թողարկում: Վաճառքների մեկնարկը նախատեսված Է արդեն այս տարի, ըստ որում այդ մարզակոշիկների գինն առայժմ չեն հայտնում:

Ավելի վաղ նման կոշիկների սեփական տարբերակն Է ցուցադրել Puma ընկերությունը: Անցյալ տարվա նոյեմբերին նա ներկայացրել Է Autodisc մարզակոշիկների նախատիպը, որոնց վրա քուղերը նույնպես ինքնաբերաբար են ձգվում, սակայն արտաքին հատուկ կոճակը սեղմելուց, այլ ոչ թե ներբանը կոշիկի մեջ մտցնելուց հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում