Life

Գաղտնի սենյակներ են հայտնաբերվել Թութանհամոն փարավոնի դամբարանում

1 րոպեի ընթերցում

Գաղտնի սենյակներ են հայտնաբերվել Թութանհամոն փարավոնի դամբարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու նոր սենյակ Է հայտնաբերվել Թութանհամոն փարավոնի դամբարանի սքանավորումից հետո: Ինչպս տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին, այդ մասին հայտնել Է Եգիպտոսի հնությունների գործերի նախարար Մահմուդ ադ Դամաթին՝ մարտի 17-ին ելույթ ունենալով Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել Է, որ նոր սենյակները օգնել են հայտնաբերել ճապոնացի հետազոտողները: Մարտի վերջին պլանավորվում Է անցկացնել կրկնական սքանավորում:

Նախարարն այն կարծիքին Է, որ գաղտնի սենյակներում կարող Է թաղված լինել պատանի փարավոնի ընտանիքի անդամներից մեկը: Ընդ որում նա չի պնդել, որ դա կարող Է լինել Նեֆերտիտի թագուհու հանգստարանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում