Life

Կոկո Շանելին մերկացրել են նացիստական հետախուզության համար աշխատելու մեջ

2 րոպեի ընթերցում

Կոկո Շանելին մերկացրել են նացիստական հետախուզության համար աշխատելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: XX դարի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ դիզայներ Կոկո Շանելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել Է գերմանական հետախուզության գործակալ: Դա պարզվել Է այն բանից հետո, երբ մարտի 16-ին հրապարակվել են այն ժամանակվա հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Շանելի դոսիեում, մասնավորապես, կա Մադրիդում անանուն աղբյուրի նամակ՝ հղված ֆրանսիական դիմադրությանը: Դրանում ասված Է, որ Շանելը, որին «կասկածելի» Էին համարում, 1942 – 43 թվականներին եղել Է բարոն Գյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին եւ գործակալը, որը կցորդ Էր աշխատում Գերմանիայի դեսպանությունում եւ որին կասկածում Էին քարոզչական եւ հետախուզական գործունեության մեջ:

Ֆրանսիայի հատուկ ծառայությունների արխիվի պահպանության պատասխանատու Ֆրեդերիկ Կուգիները լրագրողներին պարզաբանել Է, որ գերմանական հետախուզությունը («Աբվեր») Կոկո Շանելին գրանցել Է որպես իր գործակալ, նա կարող Էր լինել տեղեկատվության աղբյուր կամ ինչ-որ աշխատանք կատարել գերմանացիների համար: Սակայն անհայտ Է մնում, թե տիկին Շանելն ինքն իմացել Է արդյոք իր կարգավիճակի մասին:

Պատերազմի սկսվելուց ի վեր Շանելը փակել Է իր նորաձեւությունների տունն ու խանութները: Իր եղբորորդու կալանավորումից հետո նա կապվել Է Գերմանիայի իշխանությունների հետ, իսկ Ֆրանսիայի ազատագրումից հետո նրան մեղադրել են կոլլաբորացիոնիզմի մեջ եւ արտաքսել երկրից:

Ավելի վաղ պատմաբանները Շանելին կասկածում Էին այն բանում, որ նա ոչ միայն տեղեկություններ Է մատակարարել «Աբվերին», այլեւ աչքի Է ընկել ավելի քան տասը լրտեսական առաքելություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում