Life

Համացանցին միացած աղավնիները կսկսեն հսկել Լոնդոնի օդի մաքրությունը

1 րոպեի ընթերցում

Համացանցին միացած աղավնիները կսկսեն հսկել Լոնդոնի օդի մաքրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter, DigitasLBi եւ Plume Labs of Paris ընկերությունները համաձայնություն են ձեռք բերել Լոնդոնում օդի աղտոտման մակարդակի մոնիթորինգի համար աղավնիներ օգտագործելու համատեղ նախագծի շուրջը: Թռչուններին կհագցնեն Համացանցին միացված հատուկ ուսապարկեր, որոնք տվյալներ կհաղորդեն մթնոլորտի վիճակի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով VentureBeat-ին:

Ուսապարկերում գտնվող տվիչները կչափեն մթնոլորտում օզոնի եւ ազոտի երկօքսիդի մակարդակը: Օդի աղտոտման դիտազննման արդյունքները կհրապարակվեն Twitter-ում հատուկ դրա համար ստեղծված հաշվում: Բացի դրանից, աղավնական պարեկը կստանա իր սեփական վեբ-կայքը, որտեղ կարելի կլինի տեղեկություններ իմանալ յուրաքանչյուր թռչունի գտնվելու վայրի մասին:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում