Life

TAG Heuer-ը հրապարակել է BaselWorld-ի համար նախատեսված նորույթները

1 րոպեի ընթերցում

TAG Heuer-ը հրապարակել է BaselWorld-ի համար նախատեսված նորույթները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TAG Heuer շվեյցարական ընկերությունը նորույթներ է ցուցադրել, որոնք կներկայացվեն ոսկերչական իրերի եւ ժամացույցների BaselWorld-ի միջազգային ցուցահանդեսում, որն անցկացվելու Է մարտի 17-ից մինչեւ 24-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Բազելում «Լենտա.ռու»-ի թղթակիցը:

Խոսքը Heuer Monza-ի նորացված մոդելի մասին Է, որն ստեղծվել Է ի պատիվ ավստրացի ավտոմրցարշավորդ Նիկ Լաուդի: Ժամացույցի կորպուսը պատրաստվել Է բարձիկի ձեւով, մեխանիզմը հանդերձված Է պուլսոմետրով եւ տախիմետրիկ սանդղակով:

Ապագա ցուցահանդեսի եւս մեկ նորույթ Է մետաղյա թեւնոցով Heuer-01-ը. մեխանիզմը մշակված Է 188 տրամաչափի բազայի վրա: BaselWorld-ի շրջանակներում նաեւ կներկայացվեն Aquaracer տղամարդու ժամացույցները՝ 43 միլիմետր տրամագիծ ունեցող կորպուսով:

TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն Է, որը թողարկում Է հեղինակավոր ձեռքի ժամացույցներ, ժամանակաչափեր, սմարթֆոններ եւ ակնոցներ: Այն մտնում Է պերճանքի առարկաների արտադրությամբ զբաղվող LVMH հոլդինգի մեջ: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Սթիվ Մաքքուինը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ումա Թուրմանը, Լյուիս Հեմիլթոնը եւ Բրեդ Փիթը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում