Հայկական Shadowmatic-ը ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության երկու անվանակարգերի հաղթող է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Shadowmatic խաղը Շարժական խաղերի միջազգային մրցանակաբաշխության` IMGA (International Mobile Gaming Awards), երկու անվանակարգերի հաղթող է ճանաչվել: Սան Ֆրանցիսկոյում կայացած IMGA 12-րդ մրցանակաբաշխության «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում խաղն առաջատար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Shadowmatic-ի համահիմնադիր Բագրատ Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Best Technical Achievement»-ը անսպասելի էր, քանի որ մրցակիցները շատ էին և ուժեղ. մինչև վերջ չէի հավատում: Իսկ «People Choice Award»-ը լրիվ ձերն է»: Բագրատ Դաբաղյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են խաղի օգտին օնլայն տարբերակով:
Կարդացեք հոդվածը` English