Life

Կես միլիոն ֆունտով վաճառվել է բրիտանական ամենահազվագյուտ նամականիշերից մեկը

1 րոպեի ընթերցում

Կես միլիոն ֆունտով վաճառվել է բրիտանական ամենահազվագյուտ նամականիշերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 495 հազար ֆունտով (707 հազար դոլարով) աճուրդով վաճառվել է բրիտանական՝ թանկությամբ երկրորդ նամականիշը՝ կարմիր փենին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է բրիտանական The Independent-ը:

Նամականիշը ձեռք Է բերել մասնավոր հավաքորդներից մեկը:   

Այդ նամականիշերից աշխարհում կա ընդամենը հինգ հատ, դրանք բոլորը մարված են: Դրանցից մեկը պահպանվում Է Բրիտանական թանգարանում:

Այդ նամականիշերի հազվագյուտ լինելը պայմանավորված Է նրանով, որ դրանք պատրաստվել են 1863 թականին ոչ որակյալ սարքավորանքով, ուստիեւ տպաքանակը ոչնչացվել Է: Շրջանառության մեջ Է մտել սոսկ մեկ թերթ:  

2012 թվականին մյուս՝ կարմիր փենի նամականիշն աճուրդում վաճառվել Էր 550 հազար ֆունտով, այն մնում Է ամենաթանկ նամականիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Ավելի բարձր գինը բացատրվում Է վերջերս վաճառված երկվորյակի համեմատությամբ դրա ավելի լավ վիճակով:  

Աշխարհում ամենաթանկ նամականիշը մնում Է Բրիտանական Գվիանան (British Guiana 1c Black on Magenta), որը 2014 թվականին Նյու Յորքում աճուրդով վաճառվել Է 9,48 միլիոն դոլարով (6,7 միլիոն ֆունտով): Այն գոյություն ունի միակ օրինակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում