Life

Մոլորակի ամենածեր բնակիչն է դարձել Օսվենցիմի նախկին կալանավորը

1 րոպեի ընթերցում

Մոլորակի ամենածեր բնակիչն է դարձել Օսվենցիմի նախկին կալանավորը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստն ապրած 112-ամյա Իսրայել Կրիստալը ճանաչվել Է աշխարհի ամենածեր տղամարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Times of Israel-ը:

Կրիստալը ռեկորդակիր երկարակյաց Է ճանաչվել այն բանից հետո, երբ Լեհաստանում գտել են նրա տարիքը հաստատող փաստաթղթերը: Արխիվներում հայտնաբերվել են նյութեր, որոնք վկայում են, որ այդ մարդը 1918 թվականին ապրել Է Լոձ քաղաքում: Այդ ժամանակ նա 15 տարեկան Էր:

Կրիստալից առաջ ամենածեր տղամարդը համարվում Էր Ճապոնիայի բնակիչ Յասուտարո Կոիդեն: Նա այս տարվա հունվարին մահացել Է 112 տարեկան հասակում:

Աշխարհի ամենածեր կինը 116-ամյա ամերիկուհի Սյուզանա Մուշաթ Ջոնսն Է: Մոլորակի վրա երբեւիցե ապրած մարդկանցից ամենածերը ճանաչվել Է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը: Նա մահացել Է 1997 թվականին, երբ 122 տարեկան Էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում