Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմ»-ի դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմ»-ի դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական «Տոտենհեմ»-ի դեմ խաղին կմասնակցի մեկնարկային րոպեներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը «Տոտենհեմ»-ի դեմ խաղի համար, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

«Բորուսիա»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգան դարպասապահ Ռոման Վայդենֆելերը, պաշտպաններ Էրիկ Դուրմը, Լուկաշ Պիշչեկը, Սվեն Բենդերը, Մաթս Հումելսը, Մարսել Շմելցերը, կիսապաշտպաններ Յուլիան Վայգլը, Գոնսալո Կաստրոն, Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը, հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Բորուսիա Դորտմունդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում