Life

Hilton-ում հայտնվել Է առաջին դռնապան ռոբոտը

1 րոպեի ընթերցում

Hilton-ում հայտնվել Է առաջին դռնապան ռոբոտը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hilton Worldwide ընկերությունը IBM-ի հետ համագործակցությամբ ստեղծել Է առաջին դռնապան ռոբոտը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TravelPulse-ին, նա աշխատում Է Վիրջինիայի նահանգի (ԱՄՆ) հյուրանոցում: Ռոբոտը, որն այժմ գործում Է թեստային ռեժիմով, պատրաստվել Է IBM Watson գերհամակարգչի հիմքի վրա:

Նա Քոնի անունն Է ստացել ի պատիվ հյուրանոցային ցանցի հիմնադիր Քոնրադ Հիլթոնի: Նշվում Է, որ ռոբոտը կկարողանա կենվորներին պատմել այն հյուրանոցի մասին, որտեղ նրանք իջեւանել են, հայտնել տեղի տեսարժան վայրերի եւ այն վայրերի մասին, ուր կարելի Է այցելել:

«Watson ներսարված համակարգչի օգնությամբ Քոնին հասկանում եւ պատասխանում Է այցելուներին: Դրա հետ մեկտեղ, Քոնին որքան հաճախ շփվի հյուրերի հետ, այնքան ավելի արագ կհասկանա, թե ինչ հարցեր են ամենից հաճախ հուզում կենվորներին, եւ նրա խորհուրդները ժամանակի հետ կբարելավվեն»,-նշում են արտադրողները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում